10

Մեր մասին
         Կայքը նախատեսված է իբրև վարորդների բոլոր հիմնական պահանջները և հետաքրքրությունները բավարարող հարթակ՝ բազմաթիվ ֆունկցիաներով, նորագույն լուծումներով և բաժիններով:

Վեբ կայքն առաջարկում է՝
  • Խախտումների մասին ծանուցումների ստացում ու սա երևի գնա առաջին տողով
  • Ավտոմեքենայի առք ու վաճառքի հայտարարությունների հարթակ
  • Տեղեկատվություն ավտոտեխսպասարկման կենտրոնների ծառայությունների որակի և առաջարկների մասին
  • Առցանց վարորդական թեստ
  • Շփում և քննարկումներ

Ներկայումս կարող եք ծանոթանալ հետևյալ բաժիններին.
  • SMS
  • Ավտոդպրոց
  • Ավտոշուկա
  • Քարտեզ
SMS
         Եթե հարևանը փակել է Ձեր ավտոտնակի մուտքը կամ միացել է Ձեր տան բակում կայանված ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը, ապա SMS ծառայությունը հենց Ձեզ համար է: Առաջին անգամ Հայաստանում կարող եք sms հաղորդագրություն ուղարկել 1041 կարճ համարին՝ օգտագործելով միայն ավտոմեքենայի պետ. համարանիշը և ուղղակիորեն կապ հաստատել այլ վարորդների հետ:

Հաղորդագրության միջոցով կարողեք՝
  • Դիմել ճանապարհն ազատելու խնդրանքով
  • Առաջարկել ծառայություն (օրինակ՝ քո մեքենայի համար պահեստամաս ունեմ)
  • Տեղեկացնել արտակարգ իրավիճակի մասին


Ինչպե՞ս ուղարկել հաղորդագրություն
  • 1. Car (բացթողում) պետ. համարանիշ (բացթողում) հաղորդագրության տեքստը
  • 2. Ուղարկեք հաղորդագրությունը 1041 կարճ համարին և սպասե՛ք հաստատման
Ավտոդպրոց
         Այս բաժնում կարող եք գտնել վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար նախատեսված թեստերի օրինակներ, ստուգել Ձեր գիտելիքները և սովորել: Գրանցվելու դեպքում համակարգը կհիշի, թե քանի անգամ եք պատասխանել հարցերից յուրաքանչյուրին, կհիշի միջին արդյունքը և ցույց կտա լավագույն արդյունքը:
Ավտոշուկա
         Այս բաժինը նախատեսված է ավտոմեքենաների, ավոտպահեստամասերի առք ու վաճառքի համար: կարող եք տեղադրել հայտարարություններ, ներկայացնել Ձեր առաջարկներն ու ծառայությունները: Որոնման <<խելացի>> համակարգը թույլ կտա արագ գտնել Ձեզ հետաքրքրող մոդելը, տեսնել մեքենայի նկարները և ստանալ սպառիչ տեղեկատվություն, ինչպես նաև կապ հաստատել գնորդի կամ վաճառողի հետ:
Քարտեզ
         Այստեղ տեղադրված է Երևան քաղաքի քարտեզը, որտեղ նշված են ավտոտեխսպասարկման կետերը: Լրամշակման ընթացքում նախատեսվում է ավտոմեքենաներին առնչվող ծառայություններ մատուցող այլ վայրերի ներմուծում (բենզալցակայաններ, կայանատեղեր և այլն): համակարգը թույլ կտա արագ գտնել ամենամոտ սպասարկման կետը, քարտեզի վրա հստակ տեսնել գտնվել ու վայրը և ստանալ կարծիքներ և արձագանքներ սպասարկման որակի վերաբերյալ:
         Պետ. Ավտոտեսչության հետձեռք բերված նախնական համաձայնությամբ շուտով վեբկայքը կառաջարկի նաև տուգանքների մասին առցանց ծանուցման ծառայություն, որը թույլ կտա վարորդին օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից ավելի արագ տեղեկանալ տուգանքների մասին, իսկ պետությանը՝ խնայել միջոցներ:

Վեբ կայքը առաջարկում է նաև գովազդի տեղադրման հնարավորություն:

Վեբ կայքի ստեղծումը հնարվոր է դարձել Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Nikita Mobile ընկերության ջանքերով:

Նյութերից օգտվելու թույլտվության համար շնորհակալություն ենք հայտնում www.police.am –ին:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ.

Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Ոստիկանությանը:
Տեխնիկական սպասարկման( 24 ժամ): Հեռ՝ (37410) 512 888 Էլ․հասցե support@4car.am Համագործակցության առաջարկների համար: Հեռ՝ (37410) 545 343 Էլ․հասցե info@4car.am